Կոտայքի պարեկները «Վահագնի» թաղամասում կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը հայտնի երգիչ-դերասան է, այնուհետև տեղափոխվել է ոստիկանություն. ավտոմեքենայում հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, որի մեջ պարեկները հայտնաբերել են «կրիստալ» տեսակի թմրանյութ։
Պարեկները վարորդին և ավտոմեքենան տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյան տեղեկություններով՝ վարորդը հանրությանը հայտնի երգիչ-դերասան է։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։