211652_close_icon
views-count1798 դիտում article-date 20:08 29-01-2025

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Լինցի WTA մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրիայում մեկնարկած մրցաշարի անդրանիկ փուլում Էլինա Ավանեսյանի մրցակիցն աշխարհի 53-րդ ռակետ չեխ Կատերինա Սինիակովան էր: Մեկ ժամից ավել ու երկու սեթ ձգված մրցախաղն ավարտվեց Ավանեսյանի հաղթանակով` 6:3, 6:2 հաշվով:

Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացող Ավանեսյանը դասակարգման աղյուսակում լավագույն արդյունքով եղել է 41-րդ տեղում: 

Նմանատիպ նյութեր