1279 դիտում
14:47 27-01-2025
Կասկածներ ունենք, որ մանկապարտեզներին մատակարարվել են որակի չափանիշներին չհամապատասխանող կարագ և պանիր․ ՄՊՀ նախագահ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը բարձրաձայնեց մանկապարտեզների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում սննդի գնումների խնդիրները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ուսումնասիրության հիմնական առարկաներն են եղել կաթնամթերքը, կարագն ու պանիրը։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձնաժողովին է ներկայացրել հարցը՝ խնդրահարույց գնումների վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։
Հանձնաժողովը դիտարկել է բոլոր համայնքները և արձանագրել է մի շարք խախտումներ։
«Հաճախ մանկապարտեզներում մատակարարվում են կարագ և պանիր, որոնք գնային սեգմենտով շատ էժան են: Արդյունքում մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ ապրանքները ֆորմալ առումով համապատասխանում են տեխկանոնակարգերի պահանջներին, բայց իրականում չեն համապատասխանում որակի չափանիշներին»,- նշեց Գևորգյանը։
Նա ասաց, որ հանձնաժողովը նախատեսում է ոչ միայն վարչական պատասխանատվության ենթարկել խախտում կատարող տնտեսվարողներին, այլև ձեռնարկել համակարգային փոփոխություններ։ «Մենք ցանկանում ենք, որ գնումների գործընթացում կարգավորումներ իրականացվեն, որոնք կբացառեն որակապես ոչ համապատասխան ապրանքների մատակարարումը մանկապարտեզներին և այլ սոցիալական կառույցներին»,- ասաց Գևորգյանը։
Գևորգյանը մատնանշեց, որ կաթնամթերքի որոշ տեսակներ՝ կարագը և պանիրը, վաճառվում են շուկայականից զգալիորեն ցածր գներով, ինչը ենթադրում է հնարավոր խախտումներ։
«Հանձնաժողովի ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, և վերջնական արդյունքները կներկայացվեն առաջիկա ամիսների ընթացքում»,- եզրափակեց Գևորգյանը։

Նմանատիպ նյութեր
1387 դիտում
22:38 08-01-2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա
1284 դիտում
16:57 26-12-2022
«Առավոտը» ISO սերտիֆիկատ ստացավ՝ որակի կառավարման չափանիշներին համապատասխանության համար. aravot.am/
Այս բաժնից
673 դիտում
18:43 28-01-2025
Կառավարությունը կվերանայի ՊՊԾ ծառայողների ատեստավորման կարգը
682 դիտում
18:12 28-01-2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Իռլանդիայի նորընտիր վարչապետին
445 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ