211652_close_icon
views-count1036 դիտում article-date 14:21 27-01-2025

Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի շրջանակում քննարկվել է Կարսում «Արևելյան դարպասներ» սահմանային անցակետի բացումը և տարածաշրջանի դռները բացելու հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները:

Կարսի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի նախագահ Քադիր Բոզանը հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է. «Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարծում ենք, որ «Արևելյան դարպաս»-ի բացումը Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների վերացումից և կարգավորումից հետո մեծապես կնպաստի ոչ միայն Կարսի, այլև տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զարգացմանը»։

Նմանատիպ նյութեր