211652_close_icon
views-count685 դիտում article-date 11:48 25-01-2025

ԱՄՆ-ն սառեցնում է արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի նոր ֆինանսավորումը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հունվարի 24-ին կարգադրել է սառեցնել ԱՄՆ-ի արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի նոր ֆինանսավորումը: Փոխանցում է Azatutyun-ը։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուղերձ է հղել ողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին՝ ներկայացնելով հունվարի 20-ին Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի կատարումը: Թրամփի հրամանում ասվում է, որ ԱՄՆ-ի ներկայիս արտաքին օգնությունը «չի համապատասխանում ամերիկյան շահերին և շատ դեպքերում հակասում է ամերիկյան արժեքներին»:

Հրամանագիրը նախատեսում է 90-օրյա ընդմիջում օտարերկրյա պետություններին զարգացման նպատակով ամերիկյան օգնության տրամադրման հարցում՝ դրանց արդյունավետությունը գնահատելու և «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը համապատասխանությունը» գնահատելու համար: Հրամանագիրը վերաբերում է այլ պետություններին, ՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին և կապալառուներին միջոցների նոր վճարումներին՝ ծրագրերի վերանայման ակնկալիքով:

Նմանատիպ նյութեր