Ռուսաստանը սառեցնում է Հյուսիային Կորեայի հետ բոլոր բանկային գործարքները
Ռուսաստանը գրեթե ամբողջովին սառեցնելու է Հյուսիսային Կորեայի հետ կնքած ֆինանսական գործարքները: Այդ մասին այսօր հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Interfax-ը:
Հրամանագիրը ստորագրվել է՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հյուսիսկորեացիների դեմ սահմանված պատժամիջոցների բանաձևի:
«Ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ փայելու համար ՌԴ տարածքում Հյուսիսային Կորեայի բանկային մանսաճյուղերը, դուստր-ձեռնարկությունները, համատեղ բանկային ձեռնարկությունները 90 օրվա ընթացքում»,-ասված է փաստաթղթում:
Բացի այդ, ՌԴ տարածքում արգելվել է նոր դուստր-ձեռնարկություններ, ֆինանսական հաստատություններ, համատեղ ձեռնարկություններ բացել, որոնք կապ կունենան Հյուսիսային Կորեայի հետ: