2871 դիտում
09:08 23-02-2016
Ներքին կռիվներ ՀՅԴ-ում. ԱՄՆ կառույցը գրեթե դադարեցրել է ֆինանսավորումը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով կռիվ է ընկել Հայ հեղափոխական դաշնակցության հայաստանյան և արտասահմանյան կառույցների միջև: Հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառույցները սուր տարաձայնություն ունեն, ինչի պատճառը Հայաստանում ՀՅԴ-ի և իշխանությունների առաջիկա համագործակցությունն է:
Մեզ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի դաշնակցականները կտրուկ դեմ են այդ համագործակցությանն ու ընդհանրապես ՀՀ իշխանություններին և գրեթե դադարեցրել են Հայաստանի կառույցի ֆինանսավորումը:
Մինչդեռ Ֆրանսիայի կառույցն ու հատկապես այդ կառույցի կարկառուն անդամ Մուրադ Փափազյանը կողմ են համագործակցությանը: Ընդ որում, Ֆրանսիայում ոչ բոլորն են համամիտ Փափազյանի հետ, Հայաստանի դաշնակցականների քայլերը պաշտպանում են հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները, երիտասարդները դեմ են ոչ միայն ՀՀ դաշնակցականների այդ քայլերին, այլև սուր տարաձայնություններ ունեն Ֆրանսիայի ՀՅԴ բուն կառույցի հետ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ում խնդիր կա նաև խորհրդարանում Արծվիկ Մինասյանի տեղը զբաղեցնող անձի հետ: Հաջորդը, որը պետք է էկոնոմիկայի ապագա նախարար Արծվիկ Մինասյանի փոժարեն ԱԺ մտնի դաշնակցության ցուցակով, գործարար Կարեն Շախմուրադյանն է՝ «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը: Բայց ՀՅԴ ղեկավար կազմը ցանկանում է ԱԺ բերել նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին, իսկ Շախմուրադյանն իր տեղը զիջելու ցանկություն չունի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
694 դիտում
11:48 25-01-2025
ԱՄՆ-ն սառեցնում է արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի նոր ֆինանսավորումը
1768 դիտում
16:38 02-07-2014
Կռիվներ հողի համար. Սուր անկյուն. տեսանյութ
8353 դիտում
12:31 20-10-2017
Եվրամիությունը դադարեցրել է Թուրքիայի անդամակցության գործընթացին ուղղված ֆինանսավորումը
Այս բաժնից
1855 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2257 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2044 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»