211652_close_icon
views-count361 դիտում article-date 18:06 22-01-2025

Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ

Հունվարի 19-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ։

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը և պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի քայլերի վերաբերյալ, ինչպես նաև Ռումինիայում ընթացող քաղաքական գործընթացների շուրջ։

Նմանատիպ նյութեր