211652_close_icon
views-count1399 դիտում article-date 21:31 19-01-2025

Փետրվարի 1-ից դնում ենք 100 դրամն ու իջնում. Հայկ Մարությանը բոյկոտի կոչ է անում

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է, որ փետրվարի 1-ից բոյկոտում են տրանսպորտի թանկացման դեմ:

«Որոշել ենք նաև բոյկոտի ձևը: Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա և նստում ավտոբուս: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»,- նշել է Հայկ Մարությանը:

Նմանատիպ նյութեր