Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը հայտարարել ԱՄՆ կառավարության քաղաքականության առաջնահերթություն։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
Ակնկալվում է, որ փաստաթուղթը թույլ կտա գերատեսչություններին կենտրոնանալ կրիպտոարդյունաբերության հետ համագործակցության վրա։
Քննարկվում է նաև փաստաթղթի կետերից մեկը, որով գերատեսչություններին կպարտադրվի վերանայել թվային ակտիվների վերաբերյալ քաղաքականությունը և, հնարավոր է, կասեցվեն կրիպտոարժույթների հետ կապված դատական վեճերը։
Գործակալության աղբյուրները նշում են, որ կրիպտոարժույթների վերաբերյալ որոշումը դեռ վերջնական տեսքի չի բերվել, մանրամասները կարող են փոխվել։
Coinbase կրիպտոբորսայի քաղաքականության փոխնախագահի խոսքով՝ ԱՄՆ-ն պատրաստ է կրկին դառնալ կրիպտոարդյունաբերության առաջատար։
Նկատենք, որ անցած նոյեմբերին՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո, բիթքոինը թանկացել է 50%-ով՝ առաջին անգամ գերազանցելով 100 հազար դոլարը։