Թրամփը և Պուտինը ամենայն հավանականությամբ կհանդիպեն հուլիսին. Bloomberg
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմր Պուտինի միջև հանդիպումը կարող է կայանալ այս տարվա հուլիս ամսին՝ Գերմանիայում կայանալիք G 20-ի շրջանակներում։
Այդ մասին հայտնել է Bloomberg թերթը՝ հղում անելով Սպիտակ Տան իր աղբյուրին։
Թերթը, այդուհանդերձ, նշում է, որ Թրամփի ճանապարհորդությունը դեռ վերջանականապես հստակեցված չէ և դեռ վաղ է խոսել ՌԴ-ի նախագահի հետ հանդիպելու մասին։