211652_close_icon

Սի Ծինփինը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ռազմավարական հաղորդակցության շուրջ

views-count1063 դիտում article-date 22:15 17-01-2025
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են կանոնավոր շփումների համար ռազմավարական հաղորդակցության ալիք ստեղծել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Սի Ծինփինի խոսքով՝ հաղորդակցության ուղիներն անհրաժեշտ են երկու երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնական հարցերի շուրջ շփումներ պահպանելու համար։

Երկու առաջնորդները կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը և իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։

Նմանատիպ նյութեր