slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շարունակում է հանդիպումները ազգաբնակչության հետ. հերթականը Ձորագյուղ և Վահագնի բնակավայրերում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը շարունակում է հանդիպումները ազգաբնակչության հետ. հերթականը Ձորագյուղ և Վահագնի բնակավայրերում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2320 դիտում article-date 20:35 14-01-2025
Լոռում մարզպետ Արամ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հանդիպում է ունեցել Ձորագյուղ և Վահագնի բնակավայրերի բնակիչների հետ։

Հունվարի 14֊ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, տեղակալ Գոռ Ասրյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Փամբակ համայնքի Ձորագյուղ և Վահագնի բնակավայրեր, հանդիպումներ ունեցել բնակիչների հետ:

Հանդիպումներին ներկա են եղել նաև Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները:

Մարզի ղեկավարի՝ նման ձևաչափով հանդիպումները բնակավայրերում նպատակ ունեն տեղում հաղորդակից դառնալու համայնքային խնիրներին, զրուցելու բնակիչների հետ, նրանց հետ քննարկելու խնդիրների լուծման առաջնահերթությունները:

Ձորագյուղ բնակավայրում անցկացված հանդիպման ընթացքում մարզպետ Արամ Ղազարյանը բնակիչներին տեղեկացրել է, որ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով

Ձորագյուղում նախատեսվում է իրականացնել միջին ճնշման գազատարի մետաղական խողովակներով կառուցում՝ շուրջ 4700 գծամետր: Այժմ ընթացքի մեջ են գազատարի համար պողպատե հենարանների կառուցման աշխատանքները:

Մարզի ղեկավարը նշել է նաև, որ ներբնակավայրային 3֊րդ և 8֊րդ փողոցների տուֆով սալարկման աշխատանքների համար նոր մրցույթ կհայտարարվի, քանի որ նախկին շինարարի հետ պայմանագիրը խզվել է՝ պահանջված որակով և ժամկետներում աշխատանքը չկատարելու համար:

Ձորագյուղի բնակիչների կողմից մարզի ղեկավարին է ներկայացվել հիմնականում դեպի բնակավայր տանող ճանապարհների հիմնանորոգման և հաճախադեպ դարձած էլեկտրականության խափանումների խնդիրները:

Մարզպետը նշել է, որ հետևողական կլինի բարձրացված հարցերին, վստահեցրել, որ նշված խնդիրները ՀՀ կառավարության և Լոռու մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են և առկա հնարավորությունների սահմաններում լուծումներ կստանան առաջնահերթության կարգով:

Արամ Ղազարյանը, պաշտոնյաների ուղեկցությամբ, քաղաքացիների հետ հանդիպում է ունեցել նաև Վահագնի բնակավայրում։ Նա տեղեկացրել է, որ կառավարության կողմից քաղաքաշինական և ճանապարհաշինական, ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ են իրականացվում Լոռու մարզի տարբեր բնակավարերում։ Մարզի ղեկավարը այստեղ ևս ներկայացրել է պետական աջակցության շրջանակներում մինչ այժմ իրականացված ծրագրերն, անդրադարձել մի շարք խնդիրների:

Մարզպետը կարևորել է հատկապես քաղաքացիների հետ համագործակցությունը, վերջիններիս աջակցությունը և վստահությունը՝ հանուն մարզի զարգացման և առկա մարտահրավերների հաղթահարման:

Արամ Ղազարյանը պատասխանել է նաև բնակիչների հարցերին և վստահեցրել, որ մարզպետի աշխատակազմը և անձամբ ինքը ամենօրյա ռեժիմով պատրաստ են քննարկելու մարզի բնակիչներին մտահոգող հարցերը:

Բնակիչների կողմից, որպես բնակավայրի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներ, բարձրացվել են մանկապարտեզի, ոռոգման համակարգի կառուցման, տուրիզմի զարգացման և մի շարք այլ հարցեր:

Արամ Ղազարյանը նշել է, որ պետական միջոցները անսահմանափակ չեն և համայնքներում առկա խնդիրներին լուծումներ են տրվում՝ ելնելով դրանց հրատապությունից:

Մարզի ղեկավարը նշել է, որ նման հանդիպումները տարբեր համայնքներում շարունակական բնույթ կկրեն, քանի որ համայնքային այցելությունները հնարավորություն են տալիս բնակավայրերի խնդիրների մասին առավել հստակ կարծիք կազմելու, համայնքային խնդիրներին արագ և արդյունավետ արձագանքելու:

Նման հանդիպումները տարբեր համայնքներում շարունակական բնույթ կկրեն, քանի որ համայնքային այցելությունները հնարավորություն են տալիս բնակավայրերի խնդիրների մասին առավել հստակ կարծիք կազմելու, համայնքային խնդիրներին արագ և արդյունավետ արձագանքելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր