slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Էլեկտրոնային դեղատոմսերի պետք է անցնենք, որ հակաբիոտիկների, հորմոնալ դեղամիջոցների անհարկի օգտագործում չունենանք. Ավանեսյան
211652_close_icon

Էլեկտրոնային դեղատոմսերի պետք է անցնենք, որ հակաբիոտիկների, հորմոնալ դեղամիջոցների անհարկի օգտագործում չունենանք. Ավանեսյան

views-count1606 դիտում article-date 12:35 14-01-2025
2025 թվականին ամբողջապես գնալու ենք թվայնացված էպիկրիզների: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ընդհանուր առողջապահական որակի բարձրացման համար թվայնացումն ունի չափազանց կարևոր նշանակութոյւն: Այս տարի մենք ամբողջապես գնալու ենք թվայնացված էպիկրիզների, որի միայն հիման վրա ենք փոխհատուցումներն իրականացնելու: Այո, դա նշանակում է լրացուցիչ հմտությունների, գիտելիքների ձեռքբերում, բայց եթե մենք չգնանաք թվայնացման, մենք չենք կարող խոսել ո՛չ ֆինանսական միջոցների էֆեկտիվ օգտագործման, ո՛չ էլ հենց առողջական ցուցանիշների բարելավման մասով»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը կարևորեց նաև էլեկտրոնային դեղատոմսերին անցնելու գործընթացը:

«Անընդհատ աշխատանքի մեջ ենք գտնվում թե բժշկական հաստատությունների, թե դեղատների հետ: Էլեկտրոնային դեղատմոս դուրս գրելը և դեղատոմսով բացթողումը տնտեսվարողի վրա որևէ ֆինանսական հավելյալ ծախս չի ենթադրում: Այսինքն, դեղատունը որևէ շահագրգռվածություն այս մասով չունի, որ չհետևի էլկետրոնային դեղատոմսի կանոնին:

Տեխնիկապես դեղատոմս դուրս գրելը 2-3 րոպե կտևի: Այս պահին մենք ևս վեց ամսով հետաձգեցինք դեղերի խմբերի ավելացումը, որպես միայն էլեկտերոնային դեղատոմսով դուրս գրման: Ժամանակ ենք տալիս, որպեսզի թե քաղաքացիները, թե ԲԿ-ները, թե դեղատները հետևեն այս կանոներին»,- ասաց նա:

Նախարարի խոսքով՝ դա կապահովի, որ հակաբիոտիկների, հորմոնալ դեղամիջոցների անհարկի օգտագործում չունենանք: «Դա կապահովի, որ հորմոնալ դեղամիջոցների և հակաբիոտիկների անհարկի չարաշահում չունենանք և իրավիճակում չհայտնվենք, որ հինգ տարի հետո թոքաբորբից մահեր կունենանք, որովհետև հակաբիոտիկները չեն օգնի: Տեխնիկական որևէ խոչընդոտ չկա, որ մենք էլեկտրոնային դեղատոմսին չհետևենք»,- շեշտեց նա:

Նմանատիպ նյութեր