«Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն պարտավորվել է փոխհատուցել ՀՖՖ-ին
Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) մերժել է «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ի դիմումը՝ պարտավորեցնելով ակումբին վճարել ՀՖՖ-ին կրած ծախսերի փոխհատուցումը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:
«Լոկոմոտիվ Երևան» ֆուտբոլային ակումբը դիմել էր Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)՝ ՀՖՖ ժողովի կողմից վերջինիս ՀՖՖ անդամությունից հեռացնելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։
Նշենք, որ «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ն հեռացվել էր 2022 թվականի հունիսի 28-ին կայացած ՀՖՖ 22-րդ հերթական Ժողովի որոշմամբ՝ ՀՖՖ կանոնադրության կոմիտ խախտման հիմքով։
2024 թվականի նոյեմբերի 26-ին CAS-ը մերժել է դիմումը և որպես հետևանք պարտավորեցրել «Լոկոմոտիվ Երևան» ՖԱ-ին որպես ՀՖՖ կրած ծախսերի փոխհատուցում վերջինիս վճարել 2000 շվեցարական ֆրանկ գումար։