7673 դիտում
21:39 03-08-2018
Իտալիայի պատվո հյուպատոսը պարտավորվել է վերանորոգել Գյումրիի Ռուսթավելի փողոցի քանդած մայթը
Այսօր Գյումրիի քաղաքաշինական խորհուրդը քննարկել է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի գործողությունների օրինականությունը: Հանդիպումը հյուպատոսի և խորհրդի անդամների միջև տեղի է ունեցել Գյումրիի քաղաքապետարանում։ Հաղորդում է [url=http://www.asparez.am/vnas-montalto-gyumr-hy/#.W2SHuCj7TIU]«Ասպարեզը»[/url]։
Մոտ երկու շաբաթ առաջ հրապարակել էինք, որ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիա Մոնտալտոյի հանձնարարականով իր սեփականություն հանդիսացող Խեցեգործության կենտրոնի շենքի մայթերը բանվորները քանդել են։ Կենտրոնը գտնվում է Ռուսթավելի եւ Վարպետաց փողոցների խաչմերուկում, Վարպետաց փողոցը ներկայում քարուքանդ է, իսկ Ռուսթավելի փողոցը վերակառուցվել էր նախորդ տարի եւ հանձնվել շահագործման, դեռեւս չի ավարտվել փողոցի երաշխիքի ժամկետը։ Ռուսթավելի փողոցի մայթի 200 մետր հատվածի քանդման հետևանքով, ըստ քաղաքապետարանի՝ պատճառել 1 միլիոն 534 հազար դրամի վնաս:
Գյումրիի քաղաքապետարանը սա ապօրինություն էր որակել ու պահանջել հյուպատոսից սեղմ ժամկետներում վերանորոգել մայթը, բայց վերջինս հրաժարվում էր՝ ասելով, որ ամբողջ փողոցն է թերություններով կառուցված, ինչի պատճառով ոչ միայն իրեն պատկանող շինությանն է վնաս հասցվել, նաև շուտով փողոցի մյուս բնակիչների տներն էլ են վնասվելու խոնավությունից:
Հարցին՝ արդյո՞ք իրավունք ուներ հյուպատոսը մայթը քանդելու, Անտոնիո Մոնտալդոն քաղաքապետարանին մատնացույց արեց քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցապատումները «Կումայրի» արգելոցի տարածքում, ինչի հետևանքով քննարկումը վերաճեց վիճաբանության։
«Հռոմի իշխանությունները ինչպե՞ս կվարվեին, եթե ես այնտեղ շենք գնեի ու կողքի մայթը քանդեի: Ես այն կարծիքին եմ, որ քաղաքային իշխանությունները ավելորդ հանդուրժողականություն են ցուցաբերել»,- ասել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ կողմերին առաջարկելով իրավապահներին դիմել, եթե չեն կարող բանակցություններով խնդիրը լուծել:
Ի վերջո, Իտալիայի հյուպատոսը պարտավորվել է մայթը վերականգնել, բայց պայմանով, որ իրենց խորհրդատու է վերցնելու «Կումայրի» արգելոցի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանին:
Նմանատիպ նյութեր
6231 դիտում
20:38 15-10-2016
Երբ փղերը որոշում են անցնել փողոցի հակառակ մայթը, այդ ժամանակ առաջանում է խցանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10001 դիտում
18:36 30-01-2020
Հալաբյան փողոցի մայթը վերադարձվում է հետիոտնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1186 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1213 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
937 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան