211652_close_icon
views-count943 դիտում article-date 20:13 06-01-2025

Ավստրիայում «Ազատություն» կուսակցության առաջնորդին հանձնարարել են կառավարություն ձևավորել

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը հանձնարարել է ծայրահեղ աջ ազգայնական «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հերբերտ Քիքլին բանակցություններ սկսել կառավարություն ձևավորելու շուրջ: Այս մասին հայտնում է euronews-ը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անհաջող ավարտվեցին չափավոր կուսակցությունների կոալիցիայի ստեղծման շուրջ բանակցությունները, որից հետո գործող կանցլեր և աջ կենտրոնամետ Ավստրիական ժողովրդական կուսակցության արդեն նախկին ղեկավար Կարլ Նեհամերը հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Ազատություն» կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցրել 2024 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այն ժամանակ, սակայն, Վան դեր Բելենը Քիքլին կառավարություն ձևավորելու մանդատ չտրամադրեց ՝ պատճառաբանելով, որ խորհրդարան անցած կուսակցություններից ոչ մեկը պատրաստ չէր աջ պոպուլիստների հետ համաձայնության գալ կոալիցիայի շուրջ։

Այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ Ժողովրդական կուսակցությունը Նեհամերի հրաժարականից հետո պատրաստակամություն է հայտնել բանակցություններ վարել Քիքլի հետ: Հունվարի 6-ին «Ազատության» կուսակցության առաջնորդի հետ հանդիպումից հետո հեռուստաուղերձում վան դեր Բելենը հայտարարել է, որ Քիքլին հանձնարարել է բանակցել հնարավոր կոալիցիոն գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր