ԱՄՆ֊ն և Սաուդյան Արաբիան կոչ են արել Իրաքին կառավարություն ձևավորել
                        Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալահ իբն Աբդել Ազիզ ալ Սաուդին և ԱՄՆ֊ը նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ընթացքում կոչ են արել Իրաքի քաղաքական գործիչներին երկրում կառավարություն ձևավորել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Նրանք դատապարտել են Իրաքում մի շարք քաղաքներ զավթած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գործունեությունը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չնախատեսված այցով ժամանել էր Բաղդադ՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» շարժման ակվիվացման պատճառով։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

