211652_close_icon
views-count2257 դիտում article-date 16:07 05-01-2025

Եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար

«Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը Տիրան Խաչատրյանին շնորհում է ՀՀ ազգային հերոսի կոչում։ Այսօր Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարման համար, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների։

 Եթե ընդունենք, որ Տիրան Խաչատրյանը մեղավոր է, ապա ստացվում է, որ Փաշինյանը նրան պարգևատրել է այն բանի համար, որ նա իր գործողություններով նպաստել է, որպեսզի թշնամին ստանա լուրջ առավելություն մեր ստորաբաժանումների նկատմամբ, ինչը և հանգեցրել է նրան, որ թշնամին կարողացել է ճեղքել մեր պաշտպանական բնագիծը, հեշտությամբ տիրացել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի և գրավել է մի շարք տարածքներ։ 

Այսինքն, եթե Տիրան Խաչատրյանը ճանաչվի մեղավոր, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի ավելի ծանր հանցագործության համար»։

Նմանատիպ նյութեր