211652_close_icon
views-count2136 դիտում article-date 15:04 28-01-2021

Փաշինյանն ԱԺ-ն տանում է լուծարման, որ այդ կերպ վերարտադրվի, քանզի եթե իշխանության չլինի, այս ամենի համար պետք է պատասխան տա ու դատվի, հենց դրա համար կեղծելու է ընտրությունները․ Իշխան Սաղաթելյան․ Tert.am

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը կկայանա փետրվարի 18-ին, առաջիկայում լինելու են բողոքի երթեր, ցույցեր, անհնազանդության ակցիաներ: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե շարժումը մարել է: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/28/live/3508409?fbclid=IwAR3j-LsRLO5x9AnzTJmZP0p14en0FCoqnELMgc50vF-Qb_pd9EJuIIgzKk8]Tert.am[/url]-ը։ Հարցին՝ ինչո՞ւ շուրջօրյա, լայնամասշտաբ գործողություններ չեն անում, Սաղաթելյանն արձագանքեց, թե այս փուլը ինքնակազմակերպման, անցած ճանապարհը վերագնահատելու, առաջիկա աշխատանքները ծրագրելու համար է: «Մեզ մեղադրում են ոչ վճռական գործողություններ անելու մեջ, բայց մենք ասել ենք, թե որն է այս չարիքի կառավարությանը հեռացնելու ճանապարհը: Նիկոլ Փաշինյանի հեռացման համաժողովրդական պահանջ կա, բայց մենք այդ պահանջը չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի և վերածելու ենք: Բոլոր խոսակցությունները, թե շարժումը մարել է, ավարտվել է, իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա՝ նշելով, թե չի կարծում, որ հայրենիքի մեծ մասը հանձնած ու ժողովրդի գլխին այսքան դժբախտություններ բերած իշխանությունը կարող է մնալ: «Վճռականություն միշտ եղել է, առաջիկայում էլ կլինի: Դա չի նշանակում, որ մինչև փետրվարի 18-ը որևէ գործողություն չի լինելու»,- հավելեց նա: Հարցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն ինչ-որ առումով խառնո՞ւմ է «Հայրենիքի փրկության շարժման» օրակարգը, Սաղաթելյանը պատասխանեց՝ բացարձակ. «Քոչարյանն այլ բան չի ասել, ինչ ասում է 17-ի շարժումը»,-նշեց նա: Վերջինս համաձայն է Քոչարյանի այն տեսակետի հետ, թե այս փուլում արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը մի շարք վտանգներ կարող է ներկայացնել: «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընտրություն կազմակերպելը նշանակում է, որ երկրում շարունակելու է լինել անկայունություն, ատելության մթնոլորտ, պառակտում, երկիրը շարունակելու է մնալ անպաշտպան: Իր գլխավորությամբ ընտրություննեը վտանգավոր են ՀՀ-ի համար, որովհետև ինքն ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար, որ չդատվի: Պետք է կեղծի, որովհետև եթե իշխանության չլինի, ինքն այս ամենի համար պետք է պատասխան տա ու դատվի, հենց դրա համար կեղծելու է: Տարօրինակ է այս մարդու պահվածքը. մենք իր հրաժարականն ենք ուզում, ինքը խորհրդարանն է տանում լուծարման, որ այդ ճանապարհով շարունակի վերարտադրվել»,-ասաց նա: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/28/live/3508409?fbclid=IwAR3j-LsRLO5x9AnzTJmZP0p14en0FCoqnELMgc50vF-Qb_pd9EJuIIgzKk8]սկզբնաղբյուր[/url] կայքում Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2021/01/28/live/3508409?fbclid=IwAR3j-LsRLO5x9AnzTJmZP0p14en0FCoqnELMgc50vF-Qb_pd9EJuIIgzKk8]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր