1000 դիտում
18:58 04-01-2025
Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային ավիաչվերթները
Սիրիան շաբաթ օրը հայտնել է, որ երկրի գլխավոր օդանավակայանը Դամասկոսում կվերսկսի միջազգային չվերթները հաջորդ երեքշաբթի, հունվարի 7-ից։
«Մենք հայտարարում ենք, որ երեքշաբթի օրվանից կսկսենք ընդունել միջազգային թռիչքներ Դամասկոսի միջազգային օդանավակայանում, եւ հակառակը»,- հայտնել է SANA պետական լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի գլխավոր վարչության ղեկավար Աշհադ ալ-Սալիբիին։
«Մենք հավաստիացնում ենք արաբական եւ միջազգային ավիաընկերություններին, որ մեր գործընկերների օգնությամբ սկսել ենք Հալեպի եւ Դամասկոսի օդանավակայանների վերականգնման փուլը, որպեսզի նրանք կարողանան թռիչքներ ստանալ ամբողջ աշխարհից»,- ասել է նա։
Սիրիայում արդեն վայրէջք են կատարում միջազգային հումանիտար օգնության եւ օտարերկրյա դիվանագիտական պատվիրակությունների ինքնաթիռները։ Վերսկսվել են նաեւ ներքին թռիչքները, գրել է AFP-ն։
Հինգշաբթի Qatar Airways-ը հայտարարել է, որ գրեթե 13 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է թռիչքները Սիրիայի մայրաքաղաք՝ սկսած երեքշաբթի օրերից, շաբաթական երեք չվերթից։

Նմանատիպ նյութեր
1950 դիտում
12:35 09-09-2014
Դուբայի օդանավակայանը կարող է դառնալ աշխարհի խոշորագույն օդանավակայանը
2036 դիտում
21:24 04-05-2021
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան ավիաչվերթները
874 դիտում
15:28 10-05-2023
ՌԴ-ն Վրաստանի քաղաքացիների համար չեղարկում է վիզային ռեժիմն ու վերականգնում ավիաչվերթները
Այս բաժնից
733 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
820 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
817 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet