877 դիտում
11:19 04-01-2025
Ինչո՞ւ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ձևավորվել միայն 2024-ին՝ իր պաշտոնավարման 7-րդ տարում։ Ճիշտ է, որովհետև 2023-ին դեռ կար հայաբնակ Արցախ. «ՉԻ»
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը քչերն են նայել։ Բայց տեքստն ուշադիր կարդալ հաստատ արժե, որովհետև իրականում դա բավականին լուրջ քաղաքական ելույթ էր, և երկրորդ՝ վստահաբար, տեքստն անձամբ ինքն էր գրել։
Իսկ ինչի՞ մասին էր այդ ուղերձը։ Առանցքային միտքը հետևյալն էր՝ «2024 թվականին ձևավորվեց և այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը․․․»։ Բայց մի րոպե, իսկ ինչո՞ւ է այդ գաղափարախոսությունը ձևավորվել միայն 2024-ին՝ իր պաշտոնավարման 7-րդ տարում։ Ճիշտ է, որովհետև 2023-ին դեռ կար հայաբնակ Արցախ, այսինքն՝ դեռ կար «մեր պետականության վզին կապված այդ պարանը», հետևաբար՝ ինքը չէր կարող փայլաթիթեղից կտրված քարտեզը թափահարել տեսախցիկների առջև ու խոսել Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Իսկ 2024-ին արդեն կարող էր։ Բայց որպեսզի մարդիկ հանկարծ փիս-փիս բաներ չասեն այդ գաղափարախոսության մասին՝ նույն ուղերձում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է»։ Այսինքն՝ այլ տարբերակ չկա, կամ իմ հորինած գաղափարախոսությունն է (այլ կերպ ասած՝ ես եմ ձեր վարչապետը), կամ՝ պատերազմ։ Լավ, իսկ ինչո՞ւ է նրան թվում, թե խաղաղության օրակարգն իրատեսական է։ Նիկոլ Փաշինյանը նաև դա «հիմնավորեց»՝ հիմա մարդկանց դա անհնար է թվում, բայց 2018-ին էլ իշխանափոխությո՛ւնն էր անհնար թվում, իսկ իրենք իրականացրեցին։ Չեք հավատա, բայց ուղերձում այլ «հիմնավորում» չկար, միայն դա էր։ Ճիշտ է, հենց ինքն էլ ասում է, որ «խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետև դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու կառավարությունից, բայց․․․»։ Էլ ի՞նչ բայց։ Դա նույնն է, թե ինչ-որ ժուլիկ մետրոյի անցումի տակ մատնոց «ֆռցնելով» հաջողացնի չանթել «գեղի Opel-ով Երևան եկած որևէ համբալի» վերջին 5 հազար դրամը, ու համարի, որ վերջ, ճիշտ է, «իրավիճակը, իհարկե, նույնը չէ», բայց ինքը հիմա արդեն հանգիստ կարող է տուն-տեղը ծախել ու Նյու-Յորքի ֆոնդային բորսայում միլիարդատեր դառնալ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր
2012 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
Այս բաժնից
1342 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1561 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1564 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ