1138 դիտում
19:02 30-12-2024
Քաղաքացիների սպասարկման ավելի բարձր որակ և հարմարավետություն. ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է առցանց հերթագրում
Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է
վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։
Roadpolice.am կայքում գործարկվել է հարթակ, որը հնարավորություն է տալիս որակավորման քննություններին
մասնակցելու համար նախապես ընտրել այցելության նախընտրելի օր և ժամ։ Roadpolice.am կայքում, սեղմելով
«Հաշվառման-քննական ծառայություններ» բաժնի «Հերթագրում» կոճակը, «Վարորդական վկայականի (իրավունքի) կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում»
ենթաբաժնում կարող եք գրանցվել և օրացույցի միջոցով ընտրել առավել հարմար ժամանակահատվածը։
ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, կիրականացնի մոնիթորինգ՝ ի հայտ եկող խնդիրները հասցեագրելու և առկա դրական արդյունքները ամրապնդելու նպատակով։
Քաղաքացիներին հորդորում ենք՝ հերթագրման հարթակի գործարկման մասով խնդիրներ առաջանալու կամ առաջարկների դեպքում տեղեկատվությունն ուղարկել [email protected] էլ․ փոստին։
Միաժամանակ, Եթե հերթագրվել եք օնլայն, սակայն, չեք կարող մոտենալ՝ հորդորում ենք չեղարկել այցը՝ սպասարկման հնարավորություն տալով այլ անձանց։ Չեղարկված այցերի դեպքում օրացույցի պատուհանները կբացվեն քաղաքացիների սպասարկման համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9155 դիտում
15:54 21-12-2016
Ներդրվել է ճանապարհների սպասարկման առցանց հսկողության համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1375 դիտում
14:04 30-06-2023
ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքը գործելու է նոր հասցեում
Այս բաժնից
1048 դիտում
10:29 01-01-2025
Հայաստանում ԵՄ դեսպանն ամփոփել անցնող տարվա ձեռքբերումները
1111 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում