211652_close_icon
views-count1111 դիտում article-date 10:12 14-05-2026

Ժամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայր․ Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանման նոր վարչական շենք․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 13-ին այցելել է ՆԳՆ Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանում, հետևել՝ վարորդական իրավունքի վկայականի ստացման տեսական և գործնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացքին:

Նախարարը շրջել է ստորաբաժանման նոր վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական համալրվածությանը:

Արփինե Սարգսյանը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել հերթագրման համակարգի, սպասարկման արագության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից:

Քաղաքացիները կիսվել են կարծիքներով, ներկայացրել առաջարկություններ։ Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի և պայմանների բարելավման համար։

Նախարար Սարգսյանն աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակի շարունակական բարելավման ուղղությամբ ստորաբաժանման ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր