211652_close_icon
views-count15002 դիտում article-date 16:27 28-12-2024

Անբարենպաստ եղանակի ու քամու պատճառով Կոտայքի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը․ Գեղարքունիքի մարզից ավտոմեքենաները շարասյունով ուղեկցում են մինչև Երևան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ Երևանի գնդի և մարզի գումարտակներին են փոխանցել են ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հերթական կարգադրությունը կապված պարեկների կողմից ուժեղացված ծառայությունը շարունակելու հետ։

Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ կարգադրության արդյունքում այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, նույն գումարտակի  2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի և դասակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Էլոյանի գլխավորությամբ ոչ միայն ուժեղացված ծառայությունն են շարունակում, այլ Գեղարքունիքի մարզից դեպի Կոտայքի մարզ և հակառակ ուղղությամբ ավտոմեքենաների վարորդներին ուղեկցում են դեպի Երևան և դեպի Գեղարքունիքի մարզ, քանի որ ճանապարհը դժվարանցանելի է և ոչ թե ճանշինի մեղքով, այլ մառախուղի և ցրտի հետ կապված։ 

Ավտոմեքենաների շարժը Գեղարքունիքի մարզից դեպի Երևան պարեկները մի քանի րոպե դադարեցնում են, որից հետո իրենց ծառայողական ավտոմեքենաներով նրանց ուղեկցում են մինչև Երևան և այդ ուղեկցման շնորհիվ ճանապարհատրանսպորտային պատահար տեղի չի ունենում։

Վարորդներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում նշում էին, որ հենց պարեկների կողմից շարասյունը ուղեկցելու շնորհիվ է, որ բարեհաջող հասնում են տուն և իրենց շնորհակալությունն էին հայտնում պարեկային ծառայությանը։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր