2047 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղում 232,8 քմ և 324,5 քմ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման և հաշվառել համայնքի հողերի ֆոնդի հաշվեկշռում, ապա այդ հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարել է քաղաքացի Սուրեն Հայկի Աղաջանյանին:
Հողամասերի արժեքը կազմել է համապատասխանաբար 284249 դրամ և 396215 դրամ: Իրականում Թեղուտ գյուղի հողերի շուկայական գինը բավական բարձր է, այսինքն՝ Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից բազմակի էժան գնով երկու հողամաս է օտարել Սուրեն Աղաջանյանին՝ այդ հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխելով։ Ի դեպ, սոցցանցայի օգտատերերը նշում են, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 1955 թվականին ծնված Սուրեն Աղաջանյանը Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ միջպետական ճանապարհի եզրին գտնվող ռեստորանային հայտնի «Գետափ» համալիրի սեփականատերն է,Դիլիջանի ազգային պարկի նախկին տնօրենը։
Դժվար չէ պատկերացնել, թե նույն Նիկոլ Փաշինյանը ինչ աղմուկ կբարձրացներ նախկինում նմանատիպ գործարքների պարագայում՝ կոռուպցիա, թալան և այլն։ Իսկ ներկա իշխանությունների պարագայում դա, փաստորեն, կոռուպցիա չէ, թույլատրելի է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
11206 դիտում
19:04 09-08-2019
Քաղաքացին դիմել է գլխավոր դատախազություն, որ «Արարատ բանկ»-ը ակնհայտ էժան գնով իրեն պատկանող տունը օտարել է
2530 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
2421 դիտում
09:57 08-03-2022
ՔՊ-ական պատգամավորը պետական ծրագրով՝ շուկայականից 30% էժան բնակարան ձեռք է բերել․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1870 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»