1693 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ
ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջամառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները առևտրի կետերում, ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram էլեկտրոնային հարթակներում 2024թ-ի ընթացքում ձեռնարկել են 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ավելի քան 8,5 հազար տուփ ծխախոտային արտադրանք։ Միջոցառումների արդյունքում, միաժամանակ, պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է շուրջ 1400 շիշ ալկոհոլային խմիչք: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, իսկ մյուսը` վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։ Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Հարկային օրենսգրքի և Վարչական իրավախախատումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջներով խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, հարուցվել են վարչական վարույթներ:
Արդյունքում, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների վաճառքով զբաղվող անձանց առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։ 20 դեպքով հսկիչ գնմամբ ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն
ուղարկվել են համապատասխան փորձաքննությունների: Դրանց եզրակացություններով հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքների մի մասը դրոշմավորված են եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով։ Նկատի ունենալով, որ ալկոհոլային խմիչքներ վաճառող անձանց արարքը պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ուստի հանցանքի մասին հաղորդումներ են ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղ Քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մեկ այլ դեպքով, օրերս ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ թույլատրելի չափաքանակների շրջանակում պարբերաբար կատարված սահմանահատումներով ՀՀ տարածք են ներկվում ալկոհոլային խմիչքներ, դրանք պահեստավորում են Նոյեմբերյանում գտնվող ավտոտնակներից մեկում և նախատեսվում են այդ խմիչքները վերավաճառել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է ավտոտնակի հասցեն, որտեղից էլ հայտնաբերվել է 433 հատ մեկ լիտրանոց ապակյա շշերով «Նեմիրովսկայա» և «Ֆինլանդիա» ապրանքանիշերի օղիներ, որոնց վրա առկա չեն եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային դրոշմանիշեր:
Պարզվել է, որ նշված օղիները պատկանում են ֆիզիկական անձ Հ․Ս-ին և ձեռք են բերվել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից` «Դյութի-ֆրի»-ից, և որ վերջինս արդեն մի քանի ամիս է զբաղվում է այդ եղանակով օղիների տեղափոխմամբ և դրանց իրացմամբ: Վերջինիս նկատմամբ կազմվել է ապօրինի գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, հարուցվել է վարչական վարույթ, իսկ օղիները վերցվել են՝ հետագա հետազոտումների նպատակով: Քաղաքացու արարքին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու համար տարվում են աշխատանքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
14:18 01-06-2022
Հայաստանում 2021-ին կրճատվել է տեղական ծխախոտային արտադրանքի արտադրությունը. ՊԵԿ
1698 դիտում
14:03 03-10-2022
Փորձ է արվել ՀՀ-ից ՌԴ արտահանել ծխախոտային արտադրանքի չհայտարարագրված մեծ խմբաքանակ. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին