8341 դիտում
19:12 05-11-2014
24-ամյա երիտասարդը փողոցում ձեռքերով և ոտքերով ծեծի է ենթարկել հորեղբոր դստերը, այնուհետ ավելի պոչով ծեծել վիճաբանությանը միջամտած տիկին Լորետային
24-ամյա Տիգրան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Մ. Խորենացի 3-րդ փակուղու 33 տան բակում վիճաբանել է իր հորեղբոր դստեր` Լուսինե Ղազարյանի հետ, որի ընթացքում վերջինիս մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ ձեռքերով ու ոտքերով հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին: Այնուհետև ավելի պոչով հարվածել է վիճաբանությանը միջամտած Լորետա Մարգարյանի մարմնի տարբեր մասերին:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3293 դիտում
16:54 29-05-2015
37-ամյա Արտակը Բրյուսովի փողոցում ոտքերով եւ ձեռքերով աղջկա է ծեծել եւ ոչ միայն
Այս բաժնից
787 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
733 դիտում
16:23 22-01-2025
Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյան
790 դիտում
15:57 22-01-2025
Լավ կլինի ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան