3580 դիտում
12:40 13-12-2024
Եկան 160 կգ միսը տարան, որ վառեն, ես 4 անչափահաս երեխայիս ի՞նչ պատասխան տամ. մսավաճառ
Այս մարդը մի հատ ցուլիկ է մորթել, որ բերի վաճառի, եկան վերցրին տարան, չորս անչափահաս երեխա ունի, դա էլ վարկերով վերցրած գումար է: Այս մասին «Գումի» շուկայում լրագրողների հետ զրույցում ասաց մսավաճառներից մեկը:
«Միսը տարել են, որ վառեն, հիմա մենք բանկերին ի՞նչ պատասխան տանք: Մեր մարզում՝ Արարատի մարզ, քաղաք Վեդի, սպանդանոց չկա, հարմարություն չկա, որ գյուղացին տանի, մորթի, բերի այստեղ վաճառի, հիմա ի՞նչ անենք, թողնենք գնա՞նք այս երկրից:
Ամենամոտ սպանդանոցը 100 կիլոմետր հեռու է: Անասնաբույժը եկել գոմում ստուգել է, ոչ մի վտանգ չի եղել, հիվանդ չի եղել: 150-160 կգ-ի չափ միս էր։ Եկան, պլոմբեցին, բռնի ուժով դրեցին մեքենան, տարան: Ում հարցնում ենք, ասում է՝ այս հարցը մեր ֆունկցիաների մեջ չի մտնում, բա ու՞մ դիմենք»,- ասաց մսավաճառը:
Հիշեցնենք, որ Երևանի «Գումի» շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ էր ստեղծվել։ Ոստիկանները Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների հետ փորձում էին առգրավել մսավաճառների միսը` հիմնավորելով , որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։