211652_close_icon

Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հեռացումը տրամաբանական է․ Պապոյան

views-count1288 դիտում article-date 13:55 12-12-2024
Հեռացումը շատ տրամաբանական եմ համարում, անթույլատրելի եմ համարում երկրի, պետության, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկությունները, որոնք անձն ի պաշտոնե տեղեկացված է լինում, հրապարակելը, այստեղ-այնտեղ խոսելը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հեռացմանը՝ խմբակցությունից։
«Բոլոր քաղաքական գործիչները՝ հանրային մարդիկ, պետք է որոշակի զսպվածություն պահեն։ Այո, ամեն մեկն ունի իր անձնական կյանքը, բայց լինել քաղաքական կուսակցության անդամ, հանրային քաղաքական դեմք՝ պահանջում է համապատասխանել որոշակի բարոյականության»,- ասել է Պապոյանը։

Նմանատիպ նյութեր