211652_close_icon
views-count1144 դիտում article-date 17:43 15-04-2024

Միջադեպ՝ տրանսպորտում, պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ. Դեպքին անդրադարձել է ԱԺ նախագահը

Համացանցում տարածվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի տեսանյութը, թե ինչպես նրան հանրային տրանսպորտում չեն թողնում իջնել, վիրավորում են:

Քաղաքացիներից մեկը, նկատելով, որ Ասլանյանը ավտոբուսով է երթեւեկում, նրան նկարահանում է ու ասում՝ «մարդամե՞ջ եք հելնում դուք»: Երբ Ասլանյանը հրում է ու ասում՝ «ոչխա՛ր, թող իջնեմ», որ թույլ տան իջնել ավտոբուսից, քաղաքացին ասում է. «Մի խփի, այ ժեխ բիձա»:

Մյուս ուղեւորները կշտամբում են ընդդիմադիր քաղաքացուն, թե ինչո՞ւ է հանրային տրանսպորտում հարցերը լուծում պատգամավորի հետ, հորդորում են գնալ նրա տուն, նա արդարանում է, թե տան տեղը չգիտեմ. «Քո հայրենիքն են տալիս, արա՛»:

Տեսանյութին «Տելեգրամ»-ի իր ալիքում անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, 3 պատերազմի մասնակից է:

Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր