211652_close_icon

Լարված իրավիճակ՝ Գոռավանում. մի քանի փողոցների բնակիչներ ասում են՝ խմելու ջրի վճարումները կատարում ենք, բայց ջրի համը չենք զգում, իսկ «տիզ» մականմանբ նախկին ոստիկանը, ով պատասխանատու է ջրր համար, ասում է՝ ջուրը չծախեիք ֆրանսիացուն.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count59555 դիտում article-date 16:02 06-06-2025
Այսօր՝ հունիսի 6-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրում: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 10 օրից ավելի է՝ Գոռավան բնակավայրի Մարշալ Բաղրամյան և հարակից մի քանի փողոցների բնակիչներ դարձել են «Վեոլիա ջուր» ընկերության պատանդը: 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
 
«Էս ջրի խնդիրը երկար տարիների պատմություն ունի ու ամեն անգամ հենց մոտենում է ամառը, մենք ոնց որ չսիրենք էդ եղանակը, ու պատճառը ոչ թե բնությունն է, այլ «Վեոլիա ջրի» խտրական մոտեցումը: 

10 օր է՝ խմելու ջրին կարոտ ենք մնացել, չգիտենք՝ էլ՝ որտեղից ջուր հայթհայթենք, որ մեր տարրական կարիքները հոգանք, գերեզմաններից էինք բերում, էն էլ էնտեղին ջուրն էլ ցամաքեց: 

Վճարումները կանոնավոր կատարում ենք, փոխարենը ոչ մի որակյալ սպասարկում:  

10 օր է՝ ասում են՝ ջրի խողովակ ենք փոխում, բայց այդ խնդիրը երկար տարիներ կա, հետաքրքիր է՝ եթե վճարում ենք, ու տեղը օրական գոնե 2 ժամ որակյալ ջուր չենք ստանում, ում դիմենք, որ մեր խախտված իրավունքները պաշտպանեն: 

Մտածում ենք դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, էն էլ կարող է ասեն՝ էդ հարցով մեզ մի դիմեք, դիմենք Կառավարությանը՝ կասեն դիմեք մարզպետարան, մարզպետարանն էլ կասի՝ դիմեք Վեդի խոշորացված համայնքի ղեկավարին, ու էդպես մեր հարցը դարձյալ կմնա օդից կախված: 
 
Մի անտաշ, ուղեղից թոփալ նախկին ոստիկան ա իբրև թե զբաղվում մեր ջրի հարցով, բայց նա 10 օր է՝ չէր էլ հետաքրքրվում, էսօր իմացավ, որ գալու են նկարեն, անձրևից հետո ծլած սնկի նման հայտնվեց, ու սկսեց մեզ մեղադրել, թե մենք անշնորհակալ ենք, տո այ ուղեղցից թոփալ, մենք անշնորհակալ չենք, եթե մենք անշնորհակալ լինեինք, կդիմեինք ավելի կտրուկ միջոցների ու քո նմանին չէինք թողնի Գոռավան ոտք դներ, ում ես եկել խաբում, 10 օր է՝ դիմում ենք ջրի հարցով, 10 օր է՝ հիմար-հիմար դուրս ես տալիս, թե Կառավարությունն ա մեղավոր, որ ջուրը ծախել ա ֆրանսիացուն, հոսանքը ծախելա ռսին ու էդպես շարունակ, մեզ քո տափակ, քաղաքական հայտարարությունները չեն հետաքրքրում, մեզ հետաքրրում է, որ մեր կատարած վճարումների դիմաց գոնե օրական մի քանի ժամ որակյալ ջուր ունենանք»:
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչների զայրույթի մասին տեղեկանալով՝ Արարատի մարզպետ Հովհաննես Բաղրամյանի հանձնարարականով Գոռավան ժամանեց վարչականի ղեկավարը, ով բնակիչներին հայտնեց, որ խնդրին թե՛ մարզպետը, թե՛ Վեդի խոշորցաված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը և թե ինքը տեղյակ են ու մինչև երկուշաբթի մի քանի փողոցներ կանոնավոր կունենան ջուր, մինչև ամբողջական ջրամատակարարման հարցը լուծվի, այդ ընթացքում մի քանի մետր ջրագիծ է փոխվելու, որից հետո գոռավանցիները իրենց մաշկի վրա կզգան, որ խնդիրը լուծվել է ի շահ իրենց, սակայն գոռավանցիները, ովքեր երկար տարիներ նույն խոսքերն են լսել, չեն հավատում, որ գոնե այս անգամ «Վեոլիա ջուր»-ը խնդիրը կլուծի: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր