211652_close_icon

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

views-count1372 դիտում article-date 18:10 09-12-2024
Թուրքիայի Իսփարթա նահանգի Կեչիբորլու շրջանում ռազմական UH-1 տիպի ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով մահացել է 5 զինվորական, այդ թվում բրիգադի գեներալ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Ուղղաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության և հրշեջ-փրկարարական բրիգադները։

Ուղղաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չի:

Նմանատիպ նյութեր