211652_close_icon
views-count1081 դիտում article-date 12:03 08-12-2024

Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց. Թուրքիայի նախագահի դստեր գրառումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Էսրան, X սոցիալական ցանցում գրառում է կատարել, որում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին։ Փոխանցում է Tert.am-ը։

«Ասադն ընկավ, իսկ Էրդողանը հաղթեց», - նշել է նա։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան Reuters-ն իր աղբյուրները վկայակոչելով գրել էր, որ  Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նստել է ինքնաթիռ և Դամասկոսից օդ է բարձրացել անհայտ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ի առավոտյան ահաբեկչական խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերը լքել են քաղաքի կենտրոնը։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:

Չնայած ահաբեկիչների առաջնորդ Աբու Մուհամմադ ալ Ջոլանին կարգադրել էր հասարակական և կառավարական գույքի վրա չհարձակվել, սակայն որոշները մտել են Դամասկոսում նախագահ Բաշար ալ Ասադի տուն և թալանել այն, հայտնում է Tasnim գործակալությունը:

Նմանատիպ նյութեր