211652_close_icon
views-count80957 դիտում article-date 21:25 06-12-2024

Քրեական ոստիկանները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն ու նրան ուղեկցողները

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության Երևան քաղաքի քրեական ոստիկանության ծառայողները Երևանում իրականացրել են օպերացիա, որը կրել է «Չհարգես օրենքը, կհայտնվեն օրինապահների տեսադաշտում» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները Բաշինջաղյան փողոցից քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին։

Վերջինիս հետ եղել են նաև ուղեկցողներ և նշված ավտոմեքենաներով հանդերձ բոլորը տեղափոխվել են Երևանի քրեական ոստիկանության վարչություն։

Մանրամասները՝ քիչ ուշ

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր