211652_close_icon

Ամիրյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

views-count1198 դիտում article-date 17:57 05-12-2024
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ. դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Ամիրյան-Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա ուղղությամբ  երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր