211652_close_icon

Նոյեմբերի 29-ից Երևանի Գյուլիքևխյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

views-count8841 դիտում article-date 19:01 28-11-2016
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թ. նոյեմբերի 29-ից Երևան քաղաքի Գյուլիքևխյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, ինչի արդյունքում Գյուլիքևխյան փողոցի՝ Գալշոյան փողոցից դեպի Գայի պողոտա ուղղության միակողմանի երթևեկության հատվածի մի մասում՝ մինչև Բակունցի փողոցի խաչմերուկ, կառանձնացվի հատուկ գոտի՝ միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հակառակ ուղղությամբ երթևեկության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր