slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է
211652_close_icon

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է

views-count11459 դիտում article-date 22:05 03-12-2024
Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի համար դեկտեմբերի 3-ը հիշարժան օր է, տեղեկանում ենք պոլիկլինիկայի ֆեյսբուքյան էջից։ 
 
«8 տարի առաջ՝ 2016 թվականի հենց այս օրը, հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ընտանիքի հովանավորությամբ և աջակցությամբ հինովին վերանորոգումից հետո վերաբացվեց մեր պոլիկլինիկան։
 
Այն իր վերաբացման օրվանից ի վեր մեր քաղաքացիներին ընդունում է ավելի լուսավոր, ընդարձակ, անհրաժեշտ բժշկական սարքավորումներով համալրված շենքային պայմաններով՝ ի նպաստ բնակչության առողջության պահպանման և ամրապնդման։

Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան մեծ պատվով և պատասխանատվությամբ է կրում մեծ բարերարի անունը, ում ջանքերն ու նվիրումն անգնահատելի են»,– ասված է հրապարակման մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2016 թ. Սերժ Սարգսյանը ներկա էր գտնվել Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել էր Եսայանների ընտանիքի կողմից: Երևանի քաղաքապետի, առողջապահության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի ընտանիքի անդամների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց էր կատարել բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով հաստատությունում ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահին ներկայացրել էին, որ բուժհաստատության ավելի քան 170 աշխատակիցների աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ: Շրջայցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուները Նախագահին ներկայացրել էին նախարարության կողմից առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ էր եղել նաև ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աշխատանքների կազմակերպման խնդիրներին: Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի էր ունեցել նաև ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը:

Նմանատիպ նյութեր