211652_close_icon
views-count715 դիտում article-date 14:42 03-12-2024

Սեյրան Օհանյանը, Աղվան Վարդանյանն ասել են՝ ինչո՞ւ գործուղման չեք տանում. ընդդիմադիր պատգամավորներին դիմում ենք, որ ընդգրկվեն պատվիրակությունների կազմում, չեն գալիս. Սիմոնյան

Վստահ եմ, որ պարոն Նազարյանը չէր դնի մանդատը եթե նույնիսկ խնդրեին. այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ այդ գիտակցումը եղել է և դրա համար է, որ գնացել են այն լուծմանը, որ ոչ թե մանդատը վայր դնի, այլ խմբակցությունից դուրս գա: «Շատ ու շատ մարդիկ 2021 թվականի ընտրություններին գնացել են «Հայաստան» դաշինքին ձայն են տվել, որովհետև Ռոբերտ Քոչարյանը և դաշնակցականներն այդ մարդուն բերել էին որպես որդեկորույս հայր և էմոցիաների վրա նաև շեշտ էին դրել: Մարդիկ նաև ձայն են տվել իրենց՝ Գեղամ Նազարյանի գոյության, կորստի, ելույթների, աշխատանքի շնորհիվ, և բարոյական էլ չի պարոն Նազարյանի պարագայում իրենից խնդրել, որ ինքը մանդատը վայր դնի»,- ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Դաշնակցությունը փորձում է այնտեղ իշխանությունը վերցնել և կամաց-կամաց այն մարդկանց, ովքեր որ դաշնակցական չեն, «Հայաստան» խմբակցությունից դուրս մղել:

«Դա մեծ պլան է, իրենք հասկացան, որ մեր նկատմամբ ոչ մի բան չեն կարողանում անել, ընտրություններն էլ մի տարուց մոտենում է, որոշեցին այդպիսի բան անեն: Կարելի է մտածել՝ իրենցից որևիցե մեկն ինձ հետ գործուղման չի եղել, ինձ հետ հաց չի կերել, ինձ հետ չի նկարվել, կամ չի գալու»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Աղվան Վարդանյանն ասում էր՝ հրապարակեք այն ընդիմադիրների անունները, որոնք ձեզ խնդրել են գործուղումների տանել, Սիմոնյանն ասաց. «Պարոն Վարդանյանը հաջորդ գործուղմանը, որ իրեն չենք տարել, մոտեցել է իմ աշխատակցին, ասել՝ բա ինձ ինչի՞ չեք տանում մերձբալթյան երկրներ, Սերյան Օհանյանը մոտեցել է ինձ Ազգային Ժողովի խորհրդի նիստից հետո ասել է՝ իմիջիայլոց, ես այսինչ երկրի բարեկամական խմբի ղեկավարն եմ, ինձ ինչի՞ չեք ներառում»:

Սիմոնյանը նաև նշեց, որ Աղվան Վարդանյանը մոտեցել է ասել՝ երբ ազատ կլինի, գնանք մի հատ իրար հետ նստենք, սրճենք, մի քիչ զրուցենք:

«Այսինքն, այդ ի՞նչ ստեր են, ուզում եմ հասկանամ: Աղվան Վարդանյանը դաշնակցականների դաշնակցականն էր և Հռոմի պապից ավելի կաթոլիկն էր ու ասում է՝ թող պարոն Սիմոնյանը անուններ ասեր: Բացե՛ք, նայե՛ք այն բոլոր մարդկանց, ովքեր եկել են: Հիմա էլ Հնդկաստան այց կա, հերթով գրում ենք, զանգում ենք, համոզում ենք, ու ասեմ ավելին, Հնդկաստանի մասին չի միայն խոսքը, «Հայաստան» դաշինքի պատգամավորներն ասում են՝ մենք ուզում ենք գնանք աշխատենք, բայց մեզ չեն թողնում»,- նշեց նա:

Նրա կարծիքով՝ դա այսօրվա պառլամենտական դաշնակցական որոշ գործընկերների մարտավարությունն է:

«Աամոթանք են տալիս, ասում եմ՝ մարդիկ պետք է գան աշխատեն, իրենք պատգամավոր են ընտրվել, Լեհաստանի նախագահն է եկել ՀՀ, երկու-երեք հոգու հերթով կանչում եմ հանդիպման, չեն գալիս, ախպեր, թող գան»,- ասաց նա:

Սիմոնյանը տեղեկացրեց նաև, որ Հնդկաստան այցի համար երկու պատգամավորի գրել է, բայց մերժել են, երրոդին է գրել:

«Լևոն Քոչարյանը գնացել հարցազրույց է տալիս, թե ամենամանր բաների մեջ չեն թողնում: Ուզում էր գար Ժնև գերիների մասին խոսեր, ես տանում էի իրեն, ասաց՝ միայն երկու օրով կարող եմ գալ: Ի՞նչ է նշանակում երկու օր, եթե այցը 4-օրյա է, մի օր կարող ես գրանցվել, հերթդ չորրորդ օրը հասնի»,- ասաց նա:

Սիմոնյանն ասաց՝ գրեթե չկան պատգամավորներ, որ ինչ-որ պահի չենք դիմել, չեն գալիս:

Նմանատիպ նյութեր