2045 դիտում
09:30 18-03-2016
Փոքրամասնությունները դժվար թե ընդգրկվեն ընդդիմադիր կուսակցության ցուցակում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընտրական նոր օրենսգրքի նախագծով առաջարկվող մոտեցումներից մեկը կարող է ընդդիմադիր քաղաքական ուժերի գլխին պատուհաս դառնալ։ Խոսքն այն պահանջի մասին է, ըստ որի՝ Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, ռուսների, ասորիների և քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։ Օրինակ՝ պաշտոնական ավալներով՝ Հայաստանում ապրում է 2 հազար 769 ասորի կամ 2 հազար 176 քուրդ։
Այսինքն՝ պատգամավորի թեկնածուի պահանջվող չափորոշիչներին բավարարող, 25 տարին լրացած, միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, հայերենի լավ իմացությամբ ասորիների կամ քրդերի թիվը լավագույն դեպքում կարող է մի քանի հարյուր լինել։ Սակայն Աժ ընտրություններին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր կուսակցություն պարտավոր է լինելու երկուական ասորի, քուրդ, եզդի և ռուս թեկնածուներ առաջադրել։ Բայց քաղաքական առումով մշտապես չեզոքություն պահպանած փոքրամասնությունները դժվար թե համաձայնեն ընդդիմադիր որևէ կուսակցությունում ընդգրկվել։ Արդյունքում այդ ընդդիմադիր կուսակցությունը իրավունք չի ունենա ընտրություններին մասնակցել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2913 դիտում
17:38 08-10-2016
Երևանի տոնը շնորհավորել են նաև ազգային փոքրամասնությունները
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2305 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»