50997 դիտում
17:25 28-11-2024
Շիրակի մարզում պարեկների, փրկարարների և Աշոցքի ճանշինի շնորհիվ Քեթիից Բավրա ճանապարհն ամբողջությամբ մշակվել է մերկասառույցից. պարեկներն էլ բեռնատարներին ուղեկցում են մինչև մաքսակետ, ինչի շնորհիվ ոչ մի ավտովթար տեղի չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, վերջինիս տվել էին կարգադրություն՝ ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, որով պարեկները անցել էին էլ ավելի ուժեղացված ծառայության, քանի որ Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով մարզային շատ ճանապարհներ որոշ «վայ-ճանշինների» անգործության հետևանքով դարձել էին անանցանելի ու վտանգավոր:
Երեկ՝ նոյեմբերի 27-ից ու մինչև այժմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավոորությամբ, 24 ժամ ռեժիմով ծառայություն են իրականացրել ոչ միայն մարզում, այլ նաև Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45 կմ հատվածում:
Այդ հատվածը ամենավտանգավոր ու ձյան առատ տեղումներով ճանապարհներից է, սակայն երեկվանից թե՛ պարեկները, թե՛ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարներն ու Աշոցքի ճանշինը բավականին օպերատիվ են գործել և հենց նրանց սրտացավ աշխատանքի շնորհիվ է, որ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել:
Պարեկները Քեթիի ոլորանների սկզբնամասից բեռնատարներին ուղեկցում են մինչև Բավրա, այդ ընթացքում ճանշինը կատարում է ճանապարհը մերկասառույցից աղ ու ավազով մաքրելու աշխատանքներ:
Մի պահ բուքը իր սև գործն է արել՝ խանգարելով պարեկների, փրկարարների ու ճանշինականների աշխատանքը, սակայն վերջիններս անգամ բքի պայմաններում աշխատանքներ են իրականացրել:
ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լ. Մարտիրոսյանի հանձնարարականով՝ պարեկները այսօր նույնպես նույն տեմպով ծառայություն են կատարում՝ ինչպես երեկ. բեռնատարներին ու մյուս տրանսպորտային միջոցներին ուղեկցում են մինչև Բավրայի անցակետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 95+
95+