211652_close_icon
views-count712 դիտում article-date 21:31 25-11-2024

Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին

Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա շրջանակում նոյեմբերի 25-ին Հայաստանում մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» թեմայով քարոզարշավը, որի նպատակն է գենդերային բռնության ու տեսակների  մասին իրազեկել բնակչությանը, խթանել հասարակության շահերի պաշտպանությանն ու բռնության կանխարգելմանն ուղված միջոցառումների իրականացմանը,  ԶԼՄ-ներում խնդրի լուսաբանման տարածվածությանը, ամրապնդել կանանց իրավունքների և առողջապահության հարցերով զբաղվող կազմակերպությունների  փոխլրացնող համագործակցությունը:

ՆԳ նախարարությունը նույնպես միացել է քարոզարշավին՝ նպատակ ունենալով խթանել կանանց իրավունքների պաշտպանությանն ու կանխարգելել բռնության ցանկացած դրսևորում։ 

Ընտանեկան բռնության կանխարգելման միջոցառումների շրջանակում ՆԳ նախարարությունը կարևորում է ոստիկանության, քաղաքացիական հասարակության և ոլորտային մասնագետների համագործակցված աշխատանքը, ինչը թույլ կտա բարձրացնել հանրային իրազեկվածությունը և արձանագրել վարքագծային փոփոփություններ։

Քարոզարշավի ընթացքում ՆԳ նախարարությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ։

Նմանատիպ նյութեր