211652_close_icon
views-count1423 դիտում article-date 23:39 21-11-2024

Պատասխան միշտ կլինի. Պուտինը հայտարարել է՝ կիրառել են առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ հրթիռ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ: Փոխանցում է Azatutyun-ը։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 19 -ին Ուկրաինայի զինված ուժերը ATACMS վեց հրթիռներով հարձակվել են Բրյանսկի շրջանի օբյեկտների վրա, իսկ նոյեմբերի 21-ին՝ Կուրսկի Storm Shadow համակարգերի վրա: Պուտինը հավելել է, որ ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումը, զոհեր և լուրջ ավերածություններ չկան:

«Այդ պահից սկսած Արեւմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ: Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իր զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Նա հայտնել է, որ ՌԴ ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի արդյունաբերական օբյեկտներից մեկին միջին հեռահարության հրթիռով՝ «Օրեշնիկովով», առանց միջուկային հիպերձայնային սարքավորումների:

Նմանատիպ նյութեր