211652_close_icon
views-count2215 դիտում article-date 20:41 21-11-2024

Հրայր Ալիխանյանն ու Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Բանակայինների ԱԱ

Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ, ազատոճայիններ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։

Ալիխանյանը մեդալային գոտեմարտում 12-2 հաշվով պարտության է մատնել Սաուդյան Արաբիայի ներկայացուցչին։

Ավագյանը բրոնզի համար գոտեմարտում 7-4 հաշվով հաղթել է իտալացի ըմբիշին։

Այսօր Հայաստանը նվաճել էր ևս երեք մեդալ։ Հունահռոմեականների պայքարում Տիգրան Մինասյանը (55 կգ) դարձել էր բանակայինների ԱԱ-ի փոխչեմպիոն, իսկ Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Սամվել Գրիգորյանը (82 կգ)՝ բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը Հայաստանը նվաճել էր 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի։

Նմանատիպ նյութեր