211652_close_icon
views-count1138 դիտում article-date 11:37 19-11-2024

Արցախի Տանձատափ եկեղեցnւ մեծ մասը քանդվել է (լուսանկար)

Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Արցախի Հանրապետության Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցու մեծ մասը վնաս է կրել: Այս մասին ահազանգում է և լուսանկարներ ներկայացնում Caucasus Heritage Watch-ը։

Նշվում է, որ տանիքի մեծ մասը փլուզվել է, ինչպես նաև հարավային պատը, որտեղ տեղադրված էր խաչով փորագրված քար:

Նմանատիպ նյութեր