211652_close_icon
views-count1516 դիտում article-date 23:05 16-11-2024

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը․ Հայաստանը՝ 8-րդն է

«Մանկական Եվրատեսիլ-2024» մրցույթի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Անդրիա Պուտկարաձեն։ Նա ստացավ 239 միավոր։

Հայաստանի պատվիրակ 10-ամյա Լեոն իր «Cosmic friend» երգով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ ստանալով 125 միավոր։

Ժյուրիի քվեարկության արդյունքներով Հայաստանին 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Վրաստանը: Հայաստանի ժյուրին իր 12 միավորը տվեց Վրաստանին:

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին։ «Արևիկ» խումբն այդ տարի գրավեց երկրորդ հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 1 միավորով։

Առաջին անգամ 2010 թվականին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով։ Հայաստանին երկրորդ հաղթանակը բերեց Մալենան 2021-ին։ Հայաստանը բազմիցս այս մրցույթում զբաղեցրել է բարձր հորիզոնականներ։

Նմանատիպ նյութեր