211652_close_icon
views-count895 դիտում article-date 17:36 16-11-2024

ԱՄՆ Կոնգրեսն անցած 2 տարում Կիևին 182 միլիարդ դոլար է հատկացրել․ Պենտագոն

ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր Ուկրաինային օգնելու համար հատկացված բոլոր միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 182 միլիարդ դոլարը։ Այս մասին ասված է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում։

«2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք լայնամասշտաբ ներխուժում իրականացնելուց ի վեր, ԱՄՆ-ի Կոնգրեսը Կիևին տրամադրել է 182,99 միլիարդ դոլար՝ «Ատլանտյան վճռականություն» գործողության և Ուկրաինային ավելի լայն աջակցություն ցուցաբերելու համար», - ասված է զեկույցում։

Այդ միջոցները հատկացվել են մի շարք դաշնային գերատեսչությունների, այդ թվում՝ Պենտագոնի, Պետդեպարտամենտի և ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով:

Հատկացված միջոցների գրեթե երեք քառորդը՝ 131,36 մլրդ դոլար, ուղղվել է ռազմական կարիքներին, որոնք, ինչպես նշված է աուդիտորական եզրակացության մեջ, ավելացել են ամեն տարի։ Այդ գումարից ավելի քան 45 միլիարդ դոլարը հատկացվել է Պենտագոնին՝ Կիևին մատակարարվող սարքավորումները փոխարինելու համար։
 

Նմանատիպ նյութեր