211652_close_icon

Զելենսկին վստահ է՝ պատերազմն «ավելի շուտ կավարտվի» Թրամփի օրոք

views-count1315 դիտում article-date 22:06 15-11-2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի պատերազմն իր երկրի դեմ «ավելի շուտ կավարտվի» ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք։ Փոխանցում է Azatutyun-ը։

Նա ստույգ ժամկետ չի նշել, միայն հավելել է. «Իհարկե, այս թիմի քաղաքականությամբ, որն այժմ կգլխավորի Սպիտակ տունը, պատերազմն ավելի շուտ կավարտվի»,- Reuters-ի հաղորդմամբ՝ ասել է Զելենսկին։

Դոնալդ Թրամփն, իր հերթին, կրկին պնդել է, թե կկանգնեցնի ուկրաինական պատերազմը։

«Մենք աշխատելու ենք Մերձավոր Արևելքի վրա և շատ ջանասիրաբար աշխատելու ենք Ռուսաստանի և Ուկրաինայի վրա: Պատերազմը պետք է դադարեցվի: Ռուսաստանը և Ուկրաինան պետք է կանգնեն», - ասել է նա։

Ինչպես է Սպիտակ տան նորընտիր ղեկավարը պատրաստվում կանգնեցնել պատերազմը՝ հայտնի չէ։

Նմանատիպ նյութեր