211652_close_icon
views-count1510 դիտում article-date 19:59 15-11-2024

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Նարայանա Մուրթիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է:
 
Վարչապետը բարձր է գնահատել Նարայանա Մուրթիի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և նշել, որ պարոն Մուրթին իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու հեռանկար ու ներուժ ունեցող հայ երիտասարդների համար: Վարչապետն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը ՀՀ Կառավարության համար բացարձակ առաջնահերթություն է և կարևորում է հնարավոր համագործակցությունը Նարայանա Մուրթիի հետ:
 
Վերջինս շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել իր ջերմ վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ: Նարայանա Մուրթիի խոսքով՝ հայ մասնագետները բարձր տեխնոլոգիական ոլորտում ունեն մեծ ներուժ և ինքը ևս պատրաստ է իր փորձը կիսել ու նպաստել ոլորտի զարգացմանը մեր երկրում:
 
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման արարողությունը կկայանա այսօր:

Նմանատիպ նյութեր