739 դիտում
17:43 13-11-2024
Իսրայելը հասել է Գազայում իր նպատակներին, սա պետք է լինի պատերազմը դադարեցնելու ժամանակը. Բլինկեն
ԱՄՆ-ն ցանկանում է իրական և երկարատև դադարներ Գազայում ընթացող մարտերում, որպեսզի մարդասիրական օգնությունը հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն: Սակայն մարդկանց օգնելու լավագույն միջոցը կլինի պատերազմի ավարտը. այս մասին չորեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Իսրայելը, իր սահմանած չափանիշներով, հասել է Գազայում իր առջև դրած նպատակներին, սա պետք է լինի պատերազմը դադարեցնելու ժամանակը»,- ասել է Բլինկենը, որի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:
Պարբերականը նկատում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որի պաշտոնավարման ժամկետը կավարտվի հունվարին, 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի զինված գրոհայինների կողմից Իսրայելի վրա հարձակվելուց հետո վճռականորեն աջակցել է Իսրայելին:
Հանրապետական Դոնալդ Թրամփը, որը հունվարին կստանձնի նախագահի պաշտոնը, Իսրայելի հավատարիմ աջակիցն է և վճռականորեն պաշտպանում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նպատակը՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը: Թրամփը խոստացել է խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, բայց չի ասել, թե ինչպես դա կանի:

Նմանատիպ նյութեր
985 դիտում
13:18 19-11-2023
ԱՄՆ-ն, Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են Գազայում մարտերը 5 օրով դադարեցնելու համաձայնությանը. The Washington Post
982 դիտում
22:16 19-08-2024
Իսրայելն ընդունել Է Գազայում hրшդադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները․ Բլինկեն
Այս բաժնից
730 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
955 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
730 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու